Սաակաշվիլին հայտարարում է, որ վերադարձել է հայրենիք․ Վրաստանի ՆԳՆ-ի պնդմամբ՝ նա սահմանը չի հատել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, թե հայրենիք է ժամանել՝ հեռանալուց 8 տարի անց:

«Բարի լույս, Վրաստան: 8 տարի անց ես արդեն Վրաստանում եմ», – գրել է նա Facebook-ի իր էջում: Նախկին նախագահը նաև տեսանյութ է տեղադրել նույն սոցիալական ցանցում, որում պնդում է, թե ժամանել է Բաթումի․ – «Ահա իմ Բաթումին: Այստեղ պետք է լիներ իմ Բաթումիի ամերիկյան տեխնոլոգիական համալսարանը, որը ոչնչացվեց: Այսօր մենք արդեն պատվաստանյութ կունենայինք, ինչպես նաև կորոնավիրուսը այդքան մարդ չէր սպանի: Ես շատ էի կարոտում այս վայրերը: Այսօր երազանքս կատարվեց»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, սակայն, ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, թե Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը: Մինչ այժմ Վրաստանի իշխանությունների և Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:

Վրաստանի նախկին նախագահը խոստացել էր հոկտեմբերի 2-ին վերադառնալ հայրենիք։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button