«Մեր պահանջ է, որ Հայաստանը տրամադրի ականապատման ճշգրիտ քարտեզները», – իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով` Հայաստանը պետք է Բաքվին տրամադրի ոչ թե այն տարածքների քարտեզները, որոնք ականապատված են, այլ ականների տեղադրման կոնկրետ վայրերի մասին տեղեկատվությունը։ «Նման քարտեզներ գոյություն ունեն։ Եթե հայկական կողմի անի դա, բարի կամք դրսևորի, մենք էլ համարժեքորեն կպատասխանենք», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Այն պատճառով, որ Հայաստանը մեզ չի տրամադրել այդ քարտեզները, պատերազմից հետո անցած մեկ տարում 150 քաղաքացիական անձ և զինվորական է զոհվել», – պնդում է Իլհամ Ալիևը։