ԱՄՆ-ում կորոնավիրուսի ծանր ընթացքը կանխող նոր դեղամիջոց է ներկայացվել

Loading...

Ամերիկյան Merck դեղագործական ընկերությունը ներկայացրել է «Մոլնուպիրավիր» կոչվող փորձարարական դեղամիջոցը, որը, դրա ստեղծողների պնդմամբ, կանխում է կորոնովիրուսի ծանր ընթացքը և 50 տոկոսով նվազեցնում է հոսպիտալացման և մահվան ելքի վտանգը։

Այս մասին ընկերությունը հայտարարել է ուրբաթ օրը՝ ազդարարելով կլինիկական փորձարկումների երրորդ փուլի վաղաժամ ավարտը։

Ընկերության ներկայացուցիչները, ազդարարելով փորձարկումների ընթացքում արձանագրված դրական արդյունքները, նշում են, որ առաջիկայում պատրաստվում են դիմել ամերիկյան իշխանություններին՝ դեղամիջոցի արագացված լիցենզավորման խնդրանքով։

«Նոր դեղամիջոցի փորձարկումների հաջող ընթացքի վերաբերյալ լուրերի ֆոնին Merck ընկերության բաժնետոմսերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճել է 8 տոկոսով», — հաղորդում է Reuters գործակալությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button