Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են

Loading...

Վրաստանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են։ Երկրի տարածքում բացվել է ավելի քան 3700 ընտրատեղամաս, ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունի 3 միլիոն 513 հազար քաղաքացի։

Ամենաթեժ պայքարը ծավալվել է մայրաքաղաք Թբիլիսիում։ Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են Թբիլիսիի վարչակազմի գործող ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող Կախա Կալաձեն, ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման առաջնորդ Նիկա Մելիան և նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» շարժման հիմնադիր Գեորգի Գախարիան։

Շաբաթասկզբին հրապարակված հարցումների համաձայն՝ Կախա Կալաձեի օգտին պատրաստ է քվեարկել թբիլիսցի ընտրողներ 43, Մելիայի օգտին՝ 30 տոկոսը։ Սոցիոլոգների պնդմամբ՝ նախկին վարչապետ Գախարիան կարող է ստանալ Թբիլիսիում գրանցված ընտրողների 12 տոկոսի աջակցությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button