Բաքուն հայտարարում է Հայաստանի օգտին լրտեսության դեպքի բացահայտման մասին

Ադրբեջանի Պետական Անվտանգության ծառայությունը հայտարարել է Հայաստանի օգտին լրտեսության դեպքի բացահայտման մասին։ Գերատեսչության տեղեկություններով՝ Երևանի օգտին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքագրելու մեղադրանքով ձերբակալվել է 1970 թվականին ծնված Այդին Զաքիևը։

«Զաքիևը, երրորդ անձանցից արտերկրում հանձնարարություններ է ստացել։ Նա Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի համալրման մասին տեղեկություններ է տրամադրել հայկական կողմին, ինչպես նաև տարածել է հակառակորդի կողմից փոխանցված տեքստերը, որոնց նպատակն էր Ադրբեջանում ազգամիջյան հակամարտություններ հրահրել», – նշված է այդ երկրի Պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ Զաքիևը օգնել է հայկական հետախուզությանը՝ երրորդ անձանց հավաքագրման գործում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button