ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է, ներգրավվել է որպես մեղադրյալ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն (Ստեփան Գալստյան):

Նա ձերբակալվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Ըստ հաղորդագրության՝ վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նույնն գործի շրջանակներում երեկ ուշ երեկոյան կալանավորվեցին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ հաղորդեց, որ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում միայն, որ գործը ռազմամթերքի մատակարարման գործընթացում տեղի ունեցած չարաշահումներին է առնչվում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button