Լուկաշենկո․ «Երդվում եմ, որ ցմահ չեմ պաշտոնավարի»

«Ես պատրաստ եմ թողնել նախագահի պաշտոնը, երբ Արևմուտքը դադարեցնի ճնշումը Բելառուսի վրա իսկ երկրի ինքնիշխանությունը երաշխավորված լինի», – CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Երդվում եմ, ես չեմ պատրաստվում ցմահ պաշտոնավարել։ Ամեն ինչ կախված է լինելու Բելառուսում ստեղծված իրավիճակից։ Եթե Արևմուտքը չմիջամտի մեր գործերին, եթե մենք զգանք մեզ ինչպես անկախ և ինքնիշխան պետություն, ապա ամեն ինչ տեղի կունենա շատ ավելի վաղ, քան ձեզ թվում է», – նշել է Լուկաշենկոն։

«Բայց եթե դուք հանդգնեք մեկ անգամ ևս, ինչպես նախորդ տարի, միջամտել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, շատ վատ է լինելու», – հայտարարել է Բելառուսի նախագահը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button