Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները` Պաշտպանության նախարարությանը հղում անելով:

Ըստ այդմ` զորավարժությունների նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների ցամաքային զորքերի միջև:

Պատասխանելով Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին հարցին ՝ Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «տարածաշրջանի բոլոր իրադարձություններին ուշադիր հետևում են»:

Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողները պարբերաբար համատեղ վարժանքներ են ակցկացնում: Մարտավարական ամառային վարժանքներից, Լաչինի շրջանում զորավարժություններից բացի, նախորդ ամիս Բաքվում կայացան նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ուժերի համատեղ զորավարժությունները:

Իրանն էլ իր հերթին հյուսիս-արևմտյան` Ադրբեջանին սահմանակից շրջաններում է շարունակում լայնածավալ զորավարժությունները։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button