Աֆղանստանում ազգային լրատվամիջոցների մոտ 70 տոկոսը փակվել է

Աֆղանստանում ազգային լրատվամիջոցների մոտ 70 տոկոսը փակվել է «Թալիբան» շարժման կողմնակիցների իշխանության գալուց հետո, ռուսական TASS-ի հաղորդմամբ` հայտնել է Աֆղանստանի լրագրողների միության ներկայացուցիչ Մասրուր Լոտֆին:

«Տեղական ԶԼՄ -ների փակման հիմնական պատճառները անվտանգության և տնտեսական խնդիրներն են», – ասել է նա` հավելելով, որ անցկացված հարցման համաձայն` ներկայումս երկրի լրատվամիջոցների միայն 30 տոկոսը կարող է շարունակել իր մասնագիտական գործունեությունը:

Լոտֆին մանրամասնել է, որ «նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնք դեռ գործում են, գտնվում են անվտանգության մշտական ռիսկի տակ և լրջորեն անհանգստացած են ֆինանսական աջակցության բացակայությամբ»:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս արձանագրել էր, որ օգոստոսից` Աֆղանստանի վերահսկողությանը հասնելուց ի վեր թալիբները «լայն սահմանափակումներ են կիրառում զանգվածային լրատվամիջոցների և խոսքի ազատության նկատմամբ»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button