Վարչապետ. Քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք

Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նա նշել է` պետք է իմանանք, որ «քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք»:

«Այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա հենց տեսանք նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաև Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն, և դա շատ կարևոր է», – խոսնակի փոխանցմամբ` ասել է Լիտվայում պաշտոնական այցով գտնվող վարչապետ Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաև խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտությանն ու հրամայականին, որը կառավարության ծրագրի առաջնահերթություններից է:

Փաշինյանն այսօր է ժամանել Վիլնյուս, նախատեսված են հանդիպումներ Լիտվայի վարչապետի, նախագահի և Սեյմասի նախագահի հետ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button