Ալիևը պլանավորում է նոր ջրամբարներ կառուցել «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում»

Loading...

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պլանավորում է նոր ջրամբարներ կառուցել «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում»։

«Հստակ քայլեր են ձեռնարկվում, և շատ լուրջ ծրագիր է իրականացվում մեր ազատագրված տարածքներում ջրային պաշարների արդյունավետ օգտագործման ուղղությամբ՝ Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղյան տնտեսական շրջաններում։ Ջրային աղբյուրների բոլոր քարտեզներն արդեն կազմվել են, օրակարգում է նոր ջրամբարների կառուցումը», — «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը Թերթերի շրջան այցի ընթացքում։

44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ջրային ռեսուրսների մի մասը՝ ըստ տարբեր գնահատականների՝ 24 ջրամբարներից 22-ը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի ամենամեծը համարվող Սարսանգի ջրամբարը մնացել է Ստեփանակերտի վերահսկողության տակ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button