Վրաստանի Կախեթի տարածաշրջանում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու հանդիպմանը, որի կողմերը կքննարկեն ռազմական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր», – նշված է հաղորդագրությունում։