Սաակաշվիլիի ձերբակալության առնչությամբ Բրյուսելը զսպվածության կոչ է անում Վրաստանի իշխանությանը և ընդդիմությանը

Loading...

Եվրամիությունը Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո զսպվածության կոչ է անում Վրաստանին։

Քաղաքական կայունությունն ու դատական իշխանության անկախությունը նախապայման են Վրաստանի հետ Եվրամիության գործընկերության խորացման համար, ՏԱՍՍ լրատվական գործակալությանն այսօր ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին:

«Նախկին նախագահ [Միխեիլ] Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալուց և դրան հաջորդած ձերբակալությունից հետո Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ու ընդդիմությանը գործել զուսպ և հարգել օրենքի գերակայությունը», — հայտարարել է նա:

Մասրալին կոչ է արել բոլոր կողմերին ձեռնարկել «լարվածության նվազեցմանն ուղղված ջանքեր»:

Նա նաև ընդգծել է, որ «ներառական խորհրդարանական գործընթացը, քաղաքական կայունությունը և դատական իշխանության անկախությունը նախապայմաններ են ասոցիացման համաձայնագրով այս երկրի՝ ԵՄ-ի հետ գործընկերության խորացման համար»:

Սաակաշվիլին Վրաստան վերադարձավ անցած շաբաթավերջին: Նրան ձերբակալել են, քանի որ 2018 թվականին հեռակա կարգով դատապարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button