Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է Լավրովի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեկ տարի առաջ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում ձեր ներդրման համար։ Ես գիտեմ, որ աշխատանքները շարունակվում են։ Շնորհակալություն անձամբ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության նախագահին», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Սիմոնյանը։

Հայաստանի Ազգային ժողովի գլխավորած պատվիրակությունն այսօր է մեկնել Մոսկվա։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՌԴ Դաշնային ժողովի երկու պալատների նախագահների՝ Վալենտինա Մատվիենկոյի և Վյաչեսլավ Վոլոդինի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկումներ Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button