Վերաքննիչը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանքի դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Այսպիսով, Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել, որից հետո կքննարկեն նաև այլ խափանման միջոցի կիրառման համար առաջին ատյանի դատարան համապատասխան միջնորդություն ներկայացնելու հարցը։ Խոսքը կալանքը գրավով փոխարինելու մասին է։

Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք, ընդհանուր առմամբ՝ խոսքը 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։

Փաստաբանի խոսքով՝ Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն ապօրինի է համարում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button