Աբդոլահիան․ «Իրանը թույլ չի տա երրորդ պետություններին ազդել Հայաստանի հետ իր հարաբերությունների վրա»

«Արդյունավետ և կառուցողական»․ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը այսպես է բնութագրել իր հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ այսօր Թեհրանում կայացած բանակցությունները։

Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ` Աբդոլահիանը բանակցությունների ընթացքում կոչ է արել արագացնել երկու երկրները կապող տարանցիկ ուղիների վերականգնումը։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ` նախարարը նաև նշել է, որ Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ռազմավարական բնույթի մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել և այժմ զբաղված են երկկողմ համագործակցության նոր ճանապարհային քարտեզի մշակմամբ։

«Քաղաքականից բացի, մենք պայմանավորվել ենք երկկողմ հարաբերությունները զարգացնել նաև տնտեսության, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում», – հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը՝ հատուկ ընդգծելով, -«Իրանը թույլ չի տա երրորդ պետություններին ազդել հարևանների, այդ թվում` Հայաստանի հետ իր հարաբերությունների վրա»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button