Ազգային ժողովի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան:

Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ծրագրային այց է նախանշված ՌԴ Դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, այցի եզրափակիչ օրը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button