Կարևոր է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը․ Փաշինյանը՝ լիտվացի իր գործընկերոջը

Կարևոր է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես շեշտելով ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովումը:

Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Ըստ կավարության պաշտոնական կայքէջի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում:

Լիտվան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին

Ինգրիդա Շիմոնիտեն ողջունել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված վերջին տարիների քայլերը և նշել, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության շրջանակում իր երկրի կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:

Կարևորելով հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Լիտվայի հետ սերտ գործակցությունը՝ Հայաստանի գործադիրի ղեկավարը հավելել է՝ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը:

Փաշինյանն երեկ է ժամանել Վիլնյուս, նախատեսված են հանդիպումներ նաև նախագահի և Սեյմասի նախագահի հետ: Նա երեկ հանդիպում է ունեցել Լիտվայի հայ համայնքի հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button