Վերջին տվյալներով՝ հայկական կողմից 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3 հազար 788 է, 246 մարդ անհետ կորած է

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում և Հայաստանում զոհվել է ընդհանուր 3 հազար 788 անձ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է։

Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է

Օրերս Բաքուն հաղորդեց, որ վերջին տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է, անհետ կորած է համարվում 7 զինծառայող։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button