Ադրբեջանի և Իրանի միջև վիճելի հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին ուժերի միջամտության, ասում է Խամենեին

Ադրբեջանի և Իրանի միջև ծագած վիճելի հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին ուժերի միջամտության: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

«Երկրի հյուսիս-արևմուտքում վերջերս ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց տարածաշրջանում օտարերկրյա ուժերի միջամտության և ռազմական ներկայության», – ասել է Խամենեին։

«Մենք թույլ չենք տա, որ այլ ուժեր միջամտեն», – Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը:

Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սկիզբ առավ երկու շաբաթ առաջ՝ Արցախ իրանական վառելիքի մատակարարման պատճառով։ Բաքուն պնդում է, թե իրանցի վարորդները պետք է Ղարաբաղ մտնելու համար Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը ստանան։ Շաբաթներ առաջ ադրբեջանցիները երկու իրանցի վարորդի են ձերբակալել՝ այդ կարգը խախտելու մեղադրանքով, մյուսներից էլ ավելի քան 100 դոլարի հարկ են գանձում՝ իրենց ճանապարհը հատելու համար։
Անցած շաբաթ Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին, Ադրբեջանը և Թուրքիան էլ պատրաստվում են հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություն անցկացնել Նախիջևանում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button