Վերջին օրերին Հայաստանից եկող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցի շուրջ հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
«Ադրբեջանը հանդես է գալիս բոլոր պետությունների հետ հարաբերություններ հաստատելու օգտին` ելնելով միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքից, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, ի թիվս այլ բաների, մեր պատրաստակամությունն ենք հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքը, և բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ», – ասել է Աբդուլաևան։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը երկկողմանի հարց է, և հակառակ կողմից այս հարցի վերաբերյալ վերջին դրական ազդակները հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը լրատվամիջոցներին տված հարցազրույցում: