«Հաղթանակով կավարտենք նաև խաղաղ շրջանը»,

Loading...

«Մենք հաղթական ավարտեցինք պատերազմը։ Հաղթանակով սկսել ենք, հաղթանակով էլ կավարտենք նաև խաղաղ շրջանը», — երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Նայեք՝ ինչ գեղեցիկ, լայն ճանապարհ է կառուցվում դեպի Ջաբրայիլ։ Ժամանակին Հայաստանի ղեկավարությունը ցանկանում էր ճանապարհ կառուցել այստեղ։ Նրանց այդ երազանքը, ինչպես և մյուս բոլորը, չիրականացված մնաց։ Այսօր մենք ենք ճանապարհ կառուցում դեպի Ջաբրայիլ։ Այդ ճանապարհը կօգտագործվի նաև Զանգեզուրի միջանցքում», — APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իլհամ Ալիևը Ջաբրայիլի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ձեզ՝ ջաբրայիլցիներիդ, ներկայացվելու է Ջաբրայիլ քաղաքի գլխավոր հատակագիծը։ Միասին կդիտարկենք այն։ Եթե համաձայնեք, կհաստատենք այն», — նշել է Ադրբեջանի նախագահը։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button