«Մոդերնա»-ի 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը Հայաստանում է

Ամերիկյան «Մոդերնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան: Այն Հայաստանին է նվիրաբերել Լիտվայի կառավարությունը։

Ըստ Առողջապահության նախարարության՝ բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Նախարարությունը նշում է, որ ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ չորս տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button