Այսօր Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ։
«Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժություններում մարտական հրաձգություն է կատարվում, ներգրավված են նաև ռազմական օդանավեր, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներ։
Զորավարժությունների սցենարով հարվածային ստորաբաժանումները կատրում են հակառակորդի դիրքերին աննկատ մոտենալու վարժություններ՝ շրջանցելով հակառակորդի օպտիկական սարքավորումների տեսադաշտը։
Թուրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժությունների հաջող ընթացքի մասին։
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 8-ը։
Արաքսի մյուս ափին Իրանն է զորավարժություններ անցկացնում։