Պաշտոնական Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում արդար վերաբերմունք ցուցաբերել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ և ուշադիր հետևում է իրավիճակին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք տեղյակ ենք Սաակաշվիլիի ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», – ասել է Փրայսը՝ շարունակելով․ – «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որպեսզի Սաակաշվիլիի հետ վարվեն արդար՝ Վրաստանի օրենսդրությանը, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»:
Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին, այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Նախկին նախագահը հայրենիքում ներգրավված է մի քանի քրեական գործերում: