ԱՄՆ-ը կրկին դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք-2» գազատարին այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ այն սկսել են գազով լցնել:
Շվեյցարիայում տեղակայված «Հյուսիսային հոսք-2» AG ընկերությունը, որը պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ընկերությանը, չի հայտնում, թե կոնկրետ երբ գազամուղը կշահագործվի՝ նշելով միայն, որ լրացուցիչ կհայտնի «հետագա տեխնիկական քայլերի մասին»:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ «ինչպես նախկինում դեմ են այս գազամուղին»: «Մենք, ինչպես նախկինում կարծում ենք, որ սա Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական նախագիծ է», – նշել է Փրայսը` հավելելով. «Եվ մենք շարունակելու ենք օրենքը կիրառել մեր պարբերական ստուգումներին համապատասխան, որոնք, իհարկե, կշարունակվեն»: