Facebook-ը պնդում է, որ երեկ սոցիալական ցանցի աշխատանքի լայնածավալ խափանման արդյունքում օգտատերերի տվյալների արտահոսք չի գրանցվել:
Խափանումը, ընկերության հավաստմամբ, պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով:
«Այժմ մեր սերվերները կրկին միացվել են ցանցին, և մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց աշխատանքը լիովին վերականգնելու ուղղությամբ», – նշում է Facebook-ը:
Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը և WhatsApp-ը ամբողջ աշխարհում երեկ ժամեր շարունակ չէին աշխատում։