Նախագահ Սարգսյանը մեկնում է Իտալիա. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր պետական այցով կմեկնի Իտալիա:

Նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում` առանձնացրույց Իտալիայի նախագահի հետ, ապա նաև պատվիրակությունների հանդիպում ընդլայնված կազմով: Երկու երկրների առաջնորդները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Նախագահի աշխատակազմից այցի օրակարգի մասին հաղորդում են, որ առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում սա երկրի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Նշենք նաև, որ այսօր Հռոմ է մեկնել Ամենայն Հայոց կաթողիկոսը` համաժողովի մասնակցելու նպատակով:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button