Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց երեք գիտնականի

Ֆիզիկայի բնագավառում 2021-ի Նոբելան մրցանակը շնորհվեց երեք գիտնականների՝ կլիմայի փոփոխությունների հետազոտությունների, երկրագնդի կլիման մոդելավորելու, ատոմների ու մոլորակների շարժումներն ուսումնասիրելու համար։

Նոբելյան հանձնաժողովը, երբ այսօր հայտնեց դափնեկիրների անունները, գերմանացի մրցանակակիր Կլաուս Հասելմենի առաջին արձագանքն էր՝ «դա իրականությու՞ն է, թե՞՝ երազ»։

«Ռոյթերզը» նրա հետ զրուցել է գիտնականի հայրենի Համբուրգ քաղաքում։ 89-ամյա գիտնականը, ում 90-ամյակը կլրանա այս ամսվա վերջին, ասել է, թե կարծում է Նոբելյան մրցանակին է արժանացել կլիմայի վրա մարդու ազդեցությունը ուսումնասիրելու համար։ «Մենք ապացուցեցինք, որ մարդը փոխել է կլիման», – -ասել է նա։

Կլաուս Հասելմենն երկար տարիներ, մինչև թոշակի անցնելը, ղեկավարել է Համբուրգի մետերոլոգիական ինստիտուտը։

Ֆիզիկայի բնագավառում 2021-ի Նոբելայն մրցանակի արժանացան նաև Ճապոնիայում ծնված ամերիկացի գիտնական Սյուկուրո Մանաբեն և Իտալացի Ջորջիո Պարիսին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button