Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը հրատապ է․Արման Թաթոյանը՝ Վատիկանի պետքարտուղարին

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը հրատապ է, Վատիկանում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Ընդգծելով, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները` Արման Թաթոյանը, Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլիի հետ հանդիպմանը, շեշտել է՝ հայ գերիները պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։

Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Հայաստանի օմբուդսմենը Վատիկանի պետքարտուղարին է փոխանցել 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ։

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

Անդրադառնալով պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին՝ օմբուդսմենն ընդգծել է՝ վտանգվել է մարդկանց կյանքն ու առողջությունը։

Թաթոյանը Իտալիայում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում։ Կաթողիկոսն Իտալիայում է՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button