Ալիևը հայտարարում է` Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է

Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Եվրամիության նորանշանակ դեսպանին։

«Այժմ ամենակարևոր հարցը տարածաշրջանում հետպատերազմյան փուլն է և խաղաղության ապահովումը։ Մենք ուզում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը, ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը, հավելելով՝ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։

«Այդ գործընթացը մասնակիորեն արդեն սկսվել է»,- ասել է Ալիևն առանց հավելյալ մանրամասների։

Ավելի վաղ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը հայտարարել էր, որ այսօրվանից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան չվերթների համար:

«Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը», — նշել է պետական ընկերությունը։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանագծմանն ու սահմանազատմանը՝ Ալիևն ասել է, թե հնարավոր է համարում Եվրամիության ակտիվ մասնակցությունն այս գործընթացում։ «Հատկապես, որ ես տեսնում եմ այդպիսի ցանկություն, դա կարող է մեզ օգնել շատ ոլորտներում»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը Եվրամիության նորանշանակ դեսպանին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button