Իտալիայի նախագահ. Շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը իրավիճակի կայուն լուծման համար

Loading...

Շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը իրավիճակի կայուն լուծման համար, Հայաստանի նախագահին հյուրընկալելով և անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` ասել է Իտալիայի նախագահը:

«Մենք միանգամայն համոզված ենք, որ վերջնական լուծում կարելի է գտնել բանակցային գործընթացի միջոցով,- ասել է Սերջիո Մատարելլան` շարունակելով, -Անհրաժեշտ է, որ երկկողմ կառուցողական մթնոլորտ ստեղծվի, որպեսզի իրավիճակը կարգավորվի»:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ` Արմեն Սարգսյանը համաձայնել է իր իտալացի գործընկերոջ հետ` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, լուծումը համանախագահների աջակցությամբ բանակցային ճանապարհն է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համավարակին. Մատարելլան տեղեկացրել է, որ Իտալիան COVID 19-ի դեմ պատվաստանյութի 45 հազար դեղաչափ է առանձնացրել Հայաստանի համար:

Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում սա երկրի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button