Հռոմի պապի հետ հանդիպմանը Գարեգին Բ-ն շեշտել է գերիների վերադարձի խնդիրը

Loading...

Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ: Մայր աթողի փոխանցմամբ` Գարեգին Բ-ն շեշտել է ռազմագերիների և ետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղարի հետ, խոսել պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին: Ըստ Մայր աթոռի` անդրադարձ է եղել Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերին։

Գարեգին Երկրորդը Իտալիայում է` մասնակցելու «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button