Տևական խաղաղությունը հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո համապարփակ կարգավորման միջոցով․ Միրզոյանը՝ Անիկա Սյոդերին

Տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով: Այդ մասին երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը, թեև 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե հակամարտությունն այլևս կարգավորված է։

Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերի հետ հանդիպմանը 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում հատկապես շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button