ԵՄ 5 երկրներ առաջարկում են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները

Եվրամիության մի խումբ երկրներ՝ Ֆրանսիան, Իսպանիան, Չեխիան, Ռումինիան և Հունաստանը, առաջարկել են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները: Այս մասին ասվում է հինգ երկրների համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է Bloomberg-ը:

Հինգ երկրները նաև կոչ են արել գազի պաշարների վերաբերյալ ընդհանուր կանոններ սահմանել՝ գների աճը մեղմելու համար: Հայտարարությունն առաջարկում է ավելի լավ համակարգել գնումների գործընթացը` ընդհանուր դիրքերը բարելավելու համար:

Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 4-ին գերազանցեց 1200 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց: Անցյալ շաբաթ այս ցուցանիշը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 1000 դոլարը:

Ավելի վաղ ռուսաստանյան «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել էր՝ Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններ գազ մղելու խիստ հապաղումները և պահանջարկի աճը հանգեցրել են նրան, որ վառելիքի այս տեսակի գինը Եվրոպայում ռեկորդ է սահմանել ու մոտ ժամանակներս կարող է է՛լ ավելի բարձրանալ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button