Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անժամկետ անձնական պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի տարածքում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններին առնչություն ունեցած 95 անձանց նկատմամբ:
Նշվում է, որ նրանց թվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի քաղաքացիներ են:
Այդ անձանցից շատերն ընտրություններին մասնակցել են որպես թեկնածուներ: