ՆԱՏՕ-ին դեռ չի հաջողվել համոզել Թուրքիային՝ հրաժարվել ռուսական S-400-ներից, ասում է Ստոլտենբերգը

Հյուսիսատլանտյան դաշինքին դեռ չի հաջողվել համոզել Թուրքիային՝ հրաժարվել ռուսական S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերից և դրանք փոխարինել արևմտյան նմանատիպ զինատեսակներով, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ամերիկյան համալսարաններից մեկում ելույթի ժամանակ։

«Անշուշտ, պաշտպանական զենքերի ձեռքբերման հարցում որոշումների կայացումը յուրաքանչյուր պետության բացառիկ արտոնությունն ու իրավունքն է, միաժամանակ, հստակ է, որ այդ զինատեսակները պետք է փոխգործակցեն ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, ինչը ռուսականի դեպքում չի կարող լինել», – ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ Անկարայի հետ բանակցությունները շարունակվում են։

«Խնդիրներ կան, և ես գիտեմ, որ դաշինքի որոշ անդամներ վճռական են», – ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիան կարևոր դաշնակից է, առանցքային դեր է խաղացել «Իսլամական պետության» դեմ պայքարում և դաշինքի պետություններից ամենաշատն է Սիրիայից փախստականների ընդունել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button