Քիմիայի բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել են երկու գիտնականներ՝ Բենջամին Լիսթը Գերմանիայից և Դեյվիդ ՄաքՄիլանը՝ Միացյալ Նահանգներից։
Ինչպես այսօր հայտարարել է Շվեդիայի թագավորական ակադեմիան, հեղինակավոր մրցանակը Լիսթին և ՄաքՄիլանին շնորհվել է մոլեկուլների սինթեզում կիրառվող ասիմետրիկ օրգանոկատալիզի մեթոդների մշակման համար։
Շվեդական ակադեմիան շեշտել է գիտնականների ներդրումը արդյունավետ դեղամիջոցների ստեղծման և քիմիական արդյունաբերության «կանաչեցման» գործում։
Բենջամին Լիսթը գիտական գործունեությունը ծավալում է Ռուրի Մյուլհայմ քաղաքի Մաքս Պլանկի անվան ինստիտուտում, Դեյվիդ ՄաքՄիլանը՝ Փրինսթոնի համալսարանում։