Թուրքիայի նախագահը փորձում է անձեռնմխելիությունից զրկել 4 ընդդիմադիր պատգամավորի, այդ թվում՝ Փայլանին

Loading...

Չորս ընդդիմադիր պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու՝ Թուրքիայի նախագահի միջնորդությունը հասել է խորհրդարան:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Գարո Փայլանը, Մերալ Դանիշ Բեշթաշը և Հիդա Քայան, նաև Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցության պատգամավոր Սալիհե Այդենիզը, ամենայն հավանականությամբ, քրեական պատասխանատվության կենթարկվեն, եթե զրկվեն անձեռնմխելիությունից:

Թուրքիայում պատգամավորների քրեական հետապնդումը հնարավոր է դարձել 2016 թվականից, երբ Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցություններն աջակցեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած համապատասխան օրինագծին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button