Պուտինի վարկանիշը հասել է վերջին 10 տարիների մեջ ամենացածր ցուցանիշին. «Լևադա»

«Լևադա» կենտրոնը նոր հարցումներ է հրապարակել, որոնք վկայում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է վերջին տասը տարիների մեջ ամենացածր ցուցանիշին։

Ըստ այդմ, այսօր Ռուսաստանում Պուտինին վստահում է հարցվածների 53 տոկոսը, այն դեպքում, երբ 2017-ին այդ ցուցանիշը հասնում էր 71 տոկոսի։ «Լևադան» արձանագրում է, որ վերջին մեկ տարում նվազել է վստահությունը նաև պետական մյուս ինստիտուտների, այդ թվում՝ Պետդումայի, կառավարության ու քաղաքական կուսակցությունների հանդեպ։

Ընդհանուր առմամբ չնայած վարկանիշի նվազմանը, Վլադիմիր Պուտինը մնում է վստահության ամենաբարձր ցուցանիշն ունեցող քաղաքական գործիչը Ռուսաստանում։ Վլադիմիր Վլադիմիրովիչի պաշտոնավարման ներկայիս՝ չորրորդ ժամկետն ավարտվելու է 2024-ին, երբ նա կլինի 72 տարեկան:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button