Եվրամիությունը վերստին կոչ է անում պատժել Պոլիտկովսկայայի սպանության բոլոր մեղավորներին

Եվրամիությունը հայտարարություն է տարածել ռուս հայտնի հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ՝ վերստին կոչ անելով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Կրեմլի քննադատը, որի հրապարակումները բացահայտել էին Ռուսաստանում իշխանության վերին օղակներում տիրող կոռուպցիայի դեպքերը, Չեչնիայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, գնդակահարվել էր նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականին վճռել էր, որ Ռուսաստանը ձախողել է սպանությունը համարժեք հետաքննելու, պատվիրատուներին գտնելու և պատժելու հարցում:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Նովայա գազետա»-ի լրագրող, հայտնի իրավապաշտպան Աննա Պոլիտկովսկայայի հիշատակին, ով հանդես եկավ բռնության և անարդարության դեմ և շարունակեց իր լրագրողական աշխատանքը՝ չնայած բազմակի ահաբեկումներին և թունավորման փորձին», – հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարարության խոսնակ Պիտեր Ստանոն, հավելելով՝ ԵՄ-ը կոչ է անում Ռուսաստանի կառավարությանը ապահովել, որ սպանության հետևում կանգնած բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն բաց և թափանցիկ դատական գործընթացի միջոցով։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button