Պակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 300 մարդ վիրավորվել է:
Քուեթա քաղաքից 102 կիլոմետր արևելք 20 կմ խորությամբ էպիկենտրոնով, 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդեց գիշերը։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փրկարարները հայտնել են, որ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են։