Պուտինին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արցախի նախագահը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ», – Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։ – «Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը 2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում»:

Արայիկ Հարությունյանը հույս է հայտնում, որ «մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա»:

Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 69 տարեկան։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button