Ադրբեջանի դատարանն ընդդիմադիր ակտիվիստին դատապարտեց13 տարվա ազատազրկման

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը 13 տարվա ազատազրկման դատապարտեց Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամ Նիյամեդին Ահմեդովին։

Նա ձերբակալվել էր այս տարվա ապրիլին և 30 օրվա կալանքի դատապարտվել՝ կարանտինային ռեժիմի խախտման և ոստիկանների նկատմամբ դիմադրություն ցույց տալու համար։

Այդ ընթացքում, ինչպես հիշեցնում է «Թուրան» գործակալությունը, ընդդիմադիր ակտիվիստի դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման» մեղադրանքով։

«Բանտում Ահմեդովը ենթարկվել է խոշտանգումների, որի նպատակը կուսակցության առաջնորդի [Ալի Քերեմլի] դեմ ցուցմունքներ կորզելն էր», — նշում է «Թուրան»-ը։

«Նման բռնաճնշումներով իշխանությունները ցանկանում են շեղել ուշադրությունը սեփական հանցագործություններից։ Վերջին ապացույցը իշխող ընտանիքին արտասահմանում ապօրինությամբ գնված 700 միլիոն դոլար արժողությամբ սեփականության մասին տեղեկություններն են», — հայտարարել է Ալի Քերեմլին։

Հաղորդվում է, որ ընդդիմադիր ակտիվիստի դատավարությունը ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որի մի խումբ մասնակիցներ բերման են ենթարկվել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button