Բաթումիում շենքի փլուզման հետևանքով 10-15 հոգի փլատակների տակ է հայտնվել

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ Բաթումիում հինգհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով 10-15 մարդ հայտնվել է փլատակների տակ։ Վրաց պաշտոնյայի խոսքով` իրավիճակը շատ բարդ է։

«Մեր տեղեկություններով` ավերակների տակ 10-15 մարդ կա։ Կապի է դուրս եկել երկու հոգի, նրանք ողջ են և հեռախոսով խոսում են, սակայն չեն կարողանում բացատրել, թե որտեղ են գտնվում, որ հարկում»,- վերջին տեղեկություններն է հայտնել Վրաստանի ներքին գործերի նախարարը։

Նրա փոխանցմամբ` որոնողական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր փրկարարներ, գործի է դրվել հատուկ տեխնիկա։ «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ փլատակներից ազատենք մարդկանց»,- հավաստիացրել է վրաց պաշտոնյան։

Դեպքի վայր է ժամանել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Տեղի է ունեցել շատ տխուր, ողբերգական պատմություն։ Տեղում աշխատում է շուրջ երեք հարյուր փրկարար։ Նրանք ունեն բոլոր միջոցները, և տարվում է ինտենսիվ աշխատանք»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը` նշելով, որ դժվարանում է այս պահին ասել տեղի ունեցածի հնարավոր պատճառները։

15 բնակարանից բաղկացած հինգհարկանի շենքի փլուզման հետևանքով տուժածների մասին հստակ տեղեկություններ առայժմ չկա։ Վրացական լրատվամիջոցների տվյալներով` շենքի փլուզման պատճառը կարող էր գազի պայթյունը լինել, սակայն շենքի բնակիչները լրագրողների հետ զրույցում ասել են, թե պայթյունի ձայն չեն լսել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button