Մերկելը հոկտեմբերի 16-ին կայցելի Ստամբուլ, կհանդիպի Էրդողանի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին կայցելի Ստամբուլ և կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը։

«Թուրքիան մեզ համար կարևոր գործընկեր է», — ասել է գերմանացի պաշտոնյան և հավելել, որ չնայած կողմերի ունեցած տարբեր կարծիքներին ու գերմանական կողմի քննադատություններին, այդուհանդերձ, «կան միջազգային մի շարք թեմաներ, որոնք միավորում են» Թուրքիային և Գերմանիային։

Զեյբերտի խոսքով՝ Մերկելն առաջիկայում կայցելի նաև Իսպանիա, Բելգիա։ Սրանք Գերմանիայի կառավարությունը 2005 թվականից ղեկավարող Անգելա Մերկելի վերջին ուղևորություններն են կանցլերի պաշտոնում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button