ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչում կհանդիպեն Իսպանիան և Ֆրանսիան

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի եզրափակիչում հոկտեմբերի 10-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կհանդիպեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում հինգշաբթի երեկոյան Թուրինի «Յուվենտուս» մարզադաշտում Ֆրանսիայի ընտրանին 3։2 հաշվով առավելության հասավ Բելգիայի թիմի նկատմամբ։ Ընդ որում, առաջին խաղակեսից հետո բելգիացիները հաղթում էին 2։0 հաշվով՝ մեկական գոլի հեղինակ դարձան Յանիկ Կարասկոն և Ռոմելու Լուկակուն, սակայն երկրորդ խաղակեսում նախ Քարիմ Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը, ապա Քիլյան Մբապեն վերականգնեց հավասարակշռությունը, իսկ խաղավերջին՝ 90-րդ րոպեին Թեո Հերնանդեսի խփած գոլը հաղթանակ բերեց աշխարհի չեմպիոններին։

Նախօրեին Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ընտրանուն։

Կիրակի օրը եզրափակիչից առաջ Թուրինում կայանալիք խաղում Բելգիայի և Իտալիայի հավաքականները կպայքարեն մրցաշարի երրորդ տեղի համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button