Եվրոպական մի շարք երկրներում գրանցվում է կորոնավիրուսով հիվանդացության և մահացության աճ:
Ռումինիան ամենաբարձր ցուցանիշներն ունի համաճարակի սկզբից ի վեր՝ օրական գրեթե 15 հազար նոր դեպք և 330 մահ: Քովիդից մահացածների թվում բացարձակ մեծամասնությունը՝ 303 մարդ, պատվաստված չեն եղել: Մահացած պատվաստված հիվանդների տարիքը 48 -ից 90 տարեկան է: Հաղորդվում է, որ նրանք չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ:
Ռումինացի բժիշկներն աշխատում են արտակարգ ռեժիմով, որոշ հիվանդներ բուժվում են հիվանդանոցների միջանցքներում, քանի որ հիվանդասենյակներում տեղեր չկան:
Լատվիան ևս հայտարարեց բժիշկներին արտակարգ ռեժիմի տեղափոխելու մասին: Այսպիսով իշխանությունները հույս ունեն մոբիլիզացնել ոչ միայն բուժաշխատողներին, այլև բնակչությանը, որոնց հիշեցվում է վիրուսի դեմ պայքարի միջոցառումների պահպանման կարևորության մասին:
Ռուսաստանում նույնպես բացասական ռեկորդ է գրանցվել՝ հաստատվել է վարակման 27 հազար 550 նոր դեպք, և դա ամենաբարձր օրական ցուցանիշն է անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից ի վեր: