Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ակտիվ հաղորդակցություն է իրականացվում, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։
«Այսօր, 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Վրաստանն արդեն կարևոր դեր և գործառույթներ է իրականացնում։ Ինչպես ձեզ հայտնի է, վարչապետի ուղիղ նախաձեռնությամբ և միջնորդությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ հաղորդակցություն է անցկացվում», – ասել է Դավիթ Զալկալիանին Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Վրաստանի կառավարությունը հասել է այդ առաջին քայլերին, նախ և առաջ, տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։ Այդ կարևոր արդյունքին հասել ենք մեր հետևողականության շնորհիվ», – հայտարարել է նախարարը։
Վրաստանի դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ այդ ուղղությամբ հետագայում էլ ակտիվ քայլեր են ձեռնարկվելու։
Անցած ամիս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել էր Ադրբեջան, հայտարարել նաև Հայաստան այցելելու պլանների մասին։ Նա հույս էր հայտնել, թե հարևան երկրների առաջնորդների հետ ունեցած իր անձնական հարաբերությունները թույլ կտա դրական դերակատարում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: