Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը նշանակվել է մշակույթի նախարար։ Մինչ այդ նա զբաղեցնում էր նույն գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Այշաթ Կադիրովան 18 տարեկանում դարձել է մայրաքաղաք Գրոզնիում գործող Firdaws նորաձևության տան ղեկավար, 2020 թվականի գարնանն էլ` արժանացել «Չեչենական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանին։
Այս տարվա ամռանը 22-ամյա Այշաթ Կադիրովան իր ընտանիքի մի շարք անդամների հետ միասին ընդգրկվել էր Պետդեպարտամենտի կողմից կազմված սև ցուցակում։ Նրա մուտքը ԱՄՆ տարածք արգելվել է, հնարավոր ֆինանսական ակտիվները երկրի տարածքում սառեցվել են։